Մյունխենի «Բավարիան» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու համար նոր առաջարկ է կատարել «Լիվերպուլին», հայտնում է Sky Sport-ը:
Նոր առաջարկի ֆինանսական պայմանները բարելավված են. մյունխենյան ակումբն առաջարկել է ավելի քան 67.5 միլիոն եվրո: Հենց այսքան է եղել նախորդ առաջարկը, որն անմիջապես մերժվել է Անգլիայի չեմպիոնի կողմից:
Ակումբները շարունակում են բանակցությունները՝ ընդհանուր հայտարար գտնելու համար:
Լուիս Դիասը ցանկանում է միանալ «Բավարիային» և սպասում է, որ ակումբները համաձայնության հասնեն:


