Logo

Sky Sport. «Ինտերը» դիտարկում է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

10:42 / 09.08.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» հետաքրքրված է «Ջենոայի» պաշտպան Կոնի դե Վինտերի ծառայություններով, գրում է Sky Sport Italia-ն։

Միլանյան գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն կապվել է «Ռոսոբլուի» հետ։ «Ներաձուրին» կդիտարկի 23-ամյա պաշտպանին ձեռք բերելու տարբերակը, եթե ակումբից հեռանա Բենժամեն Պավարը կամ Յան Բիսեկը։

«Ինտերի» թեկնածուների թվում է նաև «Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնին։

Դե Վինտերը «Ջենոայում» է 2023թ. օգոստոսից, 57 խաղում 3 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Նա 2018թ. հուլիսից խաղացել է «Յուվենտուսի» համակարգում։

Պաշտպանը 2024թ. մարտից հրավիրվում է Բելգիայի ազգային հավաքական, որի կազմում 3 խաղում գրացել է 1 արդյունավետ փոխանցում:

fastnews-ads-banner