Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հաստատել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսն Աքիլեսյան ջլի վնասվածք ունի, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Նա մեզ հետ էր շաբաթվա առաջին կեսին, բայց որոշ խնդիրներ ուներ Աքիլեսյան ջլի հետ։ Մտածեցինք, որ ավելի լավ է գնահատել իրավիճակն Անգլիայում: Մենք որոշեցինք թույլ տալ նրան վերադառնալ Անգլիա: Բայց հույս ունենք և ակնկալում ենք, որ նա շուտով կվերադառնա»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը:
Ջարել Քուանսայի հեռանալուց հետո մերսիսայդյան ակումբի պաշտպանության խորությունն արդեն իսկ խնդրահարույց էր: Եթե բուժզննումից հետո պարզ դառնա, որ 28-ամյա Գոմեսի վնասվածքը լուրջ է, պաշտպանության գոտում Առնե Սլոթի հնարավորություններն ավելի սահմանափակ կլինեն:
Կարդացեք նաև՝


