«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը նշել է, թե որ ֆուտբոլիստները բաց կթողնեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում կայանալիք տնային խաղը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալիսոնը, Ֆրիմպոնգը և Իսակը վաղը չեն խաղա։ Ժերեմին ու Ալիսոնը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումն էլ բաց կթողնեն։ Մենք պետք է սպասենք և տեսնենք` Իսակը պաատրաստ կլինի՞, թե՞ ոչ։ Նա միանշանակ մեկնարկային կազմում չի լինի, բայց հավանաբար կլինի հայտացուցակում: Նա դեռ չի մարզվում ընդհանուր խմբում»,- ասել է նիդերլանդցին:
«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


