Էդուարդ Սպերցյանը խոսել է իր մարզական ապագայի մասին, տեղեկացնում է Чемпионат-ը։
«Ամեն ինչ կարող է պատահել։ Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին։ Արդեն 3 տարի է՝ գրում են տարբեր ակումբների մասին․ այդ խոսակցություններին ուշադրություն չեմ դարձնում», - ասել է Սպերցյանը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 28 խաղում խփել է 11 գոլ, կատարել է 6 ասիստ։