Logo

Սպերցյան. «Իմ խնդիրը թիմին օգնելն է»

16:58 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված մրցաշրջանի մեկնարկում իր տպավորիչ արդյունավետությունը, հաղորդում է Sport24-ը:

«Ես աշխատում եմ ու հավատում եմ: Իմ խնդիրը թիմին օգնելն է: Մրցաշրջանի մեկնարկում դա հաջողվում է ինձ: Կփորձեմ շարունակել նույն կերպ:

Արդյունավետությունս ամենևին կապ չունի եվրոպական ակումբներից եկող հետաքրքրության հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ամենը ցույց տանք դաշտում: Եթե արդյունավետ եմ, ուրեմն՝ ամեն ինչ ճիշտ եմ անում»,- ասել է Սպերցյանը: 

fastnews-ads-banner