Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է պորտուգալացիների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում կայանալիք խաղի մասին, հաղորդում է Чемпионат-ը:
«Իհարկե, ես անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ նրանց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք անհավանական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նման խաղացողներ չլինեն։ Կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկ փոխանակել (խմբ. ծիծաղում է)»,- ասել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա ավագը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


