Logo

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

22:24 / 26.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում:

«Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը, որը գլխի հարվածով գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո:

Հայ կիսապաշտպանը նաև գոլ ու ասիստ էր գրանցել «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner