Logo

Սպերցյանի համար իդեալական ակումբն ու առաջնությունը՝ ըստ Ֆյոդոր Սմոլովի

20:45 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը SMOL FM փոդքասթի եթերում պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

«Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ և տարածություն կա... Բայց Իսպանիան երկրորդ տեղում է Իտալիայից հետո։

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է։ Ես նրան դա ասել եմ երկու կամ երեք տարի առաջ: Եվ հիմա համոզված եմ, որ դա իդեալական տարբերակ է՝ նրա լավագույն որակները ցուցադրելու համար։ Այդտեղից կարելի է տեղափոխվել մի թիմ, որը կհասկանա, թե ինչպես է պետք օգտագործել ֆուտբոլիստին... Էրեդիվիզին հարձակողական առաջնություն է հարձակողական ֆուտբոլիստի համար»,- ասել է Սմոլովը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։

fastnews-ads-banner