Logo

Sport24. Ինչու Զախարյանը խաղադաշտ դուրս չի եկել «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը

18:10 / 25.08.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է` ինչու է ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանն «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի խաղում (2-2) մնացել պահեստայինների նստարանին, գրում է Sport24-ը։

«Դա տակտիկական որոշում էր։ Մարզիչն անհրաժեշտ համարեց խաղադաշտ դուրս բերել այլ խաղացողների։ Նա հույսեր է կապում Արսենի հետ ու ցանկանում է առավելագույնը քաղել նրա խաղային որակներից։ Մարզիչը չի ծրագրում բաժանվել Զախարյանից»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։

Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստն ապաքինվել է ծանր վնասվածքից և փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ հայտավորվել Լա լիգայի հանդիպմանը։

fastnews-ads-banner