«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները, հաղորդում է Sport24-ը։
«Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։
Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 մրցաշրջանում մասնակցել է միայն 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Կարդացեք նաև`
- Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն
- Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը
- «Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը
- «Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել». «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ


