Logo

Ստանիշիչի «անհամ» կատակը զայրացրել է ֆրանսիացիներին

16:21 / 05.11.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի ՊՍԺ - «Բավարիա» խաղի ընթացքում Աշրաֆ Հաքիմիի վնասվածքի դրվագի վերաբերյալ մյունխենցիների պաշտպան Յոսիպ Ստանիշիչն անհաջող հումոր է արել, գրում է AS-ը:

«Մենք բոլորս շնորհակալություն հայտնեցինք Դիասին նման խախտման համար: Ո՛չ, իհարկե սա կատակ է, նա պարզապես բոլորիս նման ուրախ էր հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Ստանիշիչը խաղից հետո:

Այս հայտարարությունը հակասում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի և թիմի ավագ Մանուել Նոյերի հայտարարություններին. նրանք բացասական էին որակել Դիասի արարքը:

«Շատ «անհամ» կատակ է արել Ստանիշիչը: Ինչպե՞ս կարելի է զվարճանալ այս իրավիճակում, երբ Հաքիմիի նման ֆուտբոլիստն արցունքներն աչքերին հեռացավ դաշտից և անհայտ ժամանակով դուրս մնաց շարքից»,- գրել է RMC-ն:

Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Հաքիմիի վերաբերյալ տեղեկություններ կլինեն առաջիկա օրերին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner