Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացած հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը նորամուտն է նշել ամերիկյան «Լոս Անջելեսում»:
Սոնը «Չիկագո Ֆայրի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության արտագնա հանդիպման 61-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ և 17 րոպե անց 11-մետրանոց է վաստակել իր թիմի համար:
11-մետրանոցն իրացրել է Դենիս Բուանգան: Այդ գոլը դրել է խաղի վերջակետը. գրանցվել է 2-2 հաշիվը:


