Ուլե Գունար Սուլշերը հեռացվել է «Բեշիկթաշի» գլխավոր մարզչի պաշտոնից, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թուրքական թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 0-1 հաշվով պարտվել է Շվեյցարիան ներկայացնող «Լոզանին» ու դուրս է մնացել հետագա պայքարից, ինչից հետո նորվեգացին պաշտոնանկ է արվել։
Սուլշերը «Սև արծիվների» գլխավոր մարզիչն էր 2025 թվականի հունվարից։
52-ամյա մասնագետը 2018-2021 թվականներին աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 29-ին և կհեռարձակվի Fast Sports-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android):


