Logo

Սուրեն Աղաջանյանը` բանակայինների ԱԱ-ի հաղթող

19:54 / 20.11.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում դարձավ չեմպիոն:

Հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 3-3 հաշիվը գրանցեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ, հաղթեց վերջին միավորը վաստակելու շնորհիվ:

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) վաղաժամ 8-0 հաշվով հաղթանակի հասավ կոլումբացի ըմբիշի նկատմամբ և տնային ստուգատեսում արժանացավ բրոնզե մեդալի:

Կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ) 8-7 հաշվով հաղթեց ղրղզ մրցակցի և դարձավ արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում մրցապայքարը շրջանաձև էր:

fastnews-ads-banner