Logo

Սյոմինը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին. «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները»

18:00 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը. հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել:

«Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց խաղաժամանակից: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: Թիկնիզյանի խոսքում որևէ վատ բան չեմ տեսնում: Նա ուզում է շատ խաղալ:

Այդպիսի մոտեցումն ավելի նախընտրելի է, քան այն ֆուտբոլիստներինը, որոնք լուռ նստում ու փող են ստանում»,- ասել է ռուս մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Լոկոմոտիվը» թիմի մարզումներից կհեռացնի Թիկնիզյանին:

fastnews-ads-banner