Logo

Telegraph Sport. Իսակի վերաբերյալ որոշումը կկայացնեն սաուդցիները, ոչ թե Հաուն

14:36 / 25.07.2025Ֆուտբոլ
null

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումային հիմնադրամի (PIF) նախագահ Յասիր Ալ-Ռումայյանը, հայտնում է Telegraph Sport-ը:

Սաուդցի գործարարներին պատկանող ակումբը շարունակում է Իսակին համարել նախագծի հիմնական դեմքը: Նրանց համար շվեդ հարձակվողի տրանսֆերային իրավունքը վաճառքի ենթակա չէ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալեքսանդր Իսակը մերժել է նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ «Նյուքասլի» առաջարկը և ցանկանում է հեռանալ ակումբից:

Իսակի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ, այդ թվում՝ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»։

fastnews-ads-banner