Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հերքել է, որ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության հետ իր հարաբերությունները վատթարացել են, հաղորդում է Sport.es-ը։
«Ակումբի ղեկավարության հետ հարաբերությունները լավ են, ինչպես միշտ, ոչինչ չի փոխվել։ Ինչպե՞ս է իմ ֆիզիկական վիճակը։ Եթե ես պետք է վիրահատվեմ, ապա ինչ-որ բան այն չէ, այնպես չէ՞»,- ասել է գերմանացին:
Տեր Շտեգենը հուլիսի 29-ին կմեկնի Ֆրանսիայի Բորդո քաղաք, որտեղ մեջքի վիրահատության կենթարկվի:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ակումբի ղեկավարությունը դարպասապահի վիրահատության որոշման մասին իմացել է շատ ուշ։ Հաղորդվում էր նաև` գերմանացին հայտնել է, որ բաց կթողնի երեք ամիս, որպեսզի չհեռացվի մրցաշրջանի հայտացուցակից։ Սակայն ղեկավարությունը գիտակցում է, որ իրականում վիրահատությունից հետո վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն չորսից հինգ ամիս։ Տեղեկություն կար նաև, որ ակումբում քննարկում են Տեր Շտեգենին ավագի թևկապից զրկելու հարցը:


