Logo

Տեր Շտեգենը վիրահատվել է

16:13 / 29.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ենթարկվել է մեջքի վիրահատության, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

«Վիրահատությունը հաջող է անցել: Դարպասապահի վերականգնումը կհսկվի»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ակումբի ղեկավարությունը դարպասապահի վիրահատության որոշման մասին իմացել է շատ ուշ։ Դրանից բացի, գերմանացին հայտնել էր, որ բաց կթողնի երեք ամիս, որպեսզի չհեռացվի մրցաշրջանի հայտացուցակից։ Սակայն ղեկավարությունը գիտակցում է, որ իրականում վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն չորսից հինգ ամիս։

Նաև հաղորդվում էր, որ ակումբում քննարկում են Տեր Շտեգենին ավագի թևկապից զրկելու հարցը:

fastnews-ads-banner