«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար, հայտնում է The Athtletic-ը։
Նախնական տեղեկություններով` «Բլաուգրանան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում մանկունիական գրանդին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։
«Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային իրավունքը գնելուց ու վճարեց 5 միլիոն ֆունտ տուգանք։
Ռեշֆորդն օրեր առաջ է վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը 2026թ. հուլիսին կկարողանա 30 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը։


