Logo

The Athletic. Ինչու «Արսենալը» հրաժարվեց Շեշկոյից և ձեռք բերեց Դյոկերեշին

15:24 / 27.07.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» մինչև շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերը երկարատև բանակցություններ է անցկացրել գերմանական «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոյի հետ, հաղորդում է The Athletic-ը:

Բանակցությունների ընթացքում անգլիական ակումբի ներկայացուցիչները դժգոհել են 22-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նրանց կարծիքով` Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստը բարձր աշխատավարձ է պահանջել: «Արսենալում» մտավախություն են ունեցել, որ Շեշկոն չի կարողանա լուրջ ազդեցություն ունենալ թիմի արդյունքների բարելավման վրա, և վճարված մեծ գումարներն անիմաստ կլինեն:

«Արսենալը» որոշել է ձեռք բերել 27-ամյա Դյոկերեշին` նրան համարելով կայացած աստղ: Ակումբում կարծում են, որ շվեդ գոլահարը կօգնի «Արսենալին» լավ արդյունքներ գրանցել 2025/2026 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Դյոկերեշի տրանսֆերի համար Լիսաբոնի «Սպորտինգին» վճարել է 65,76 միլիոն եվրո: Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել:

fastnews-ads-banner