Logo

The Athletic. Ռոդրիգոն գործակալներին խնդրել է նոր ակումբ գտնել իր համար

17:47 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն որոշել է հեռանալ ակումբից, հայտնում է The Athletic-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը գործակալներ Պինի Զահավիին ու Կիա Ջուրաբչիանին խնդրել է կարիերայի շարունակության տարբերակներ դիտարկել ու իր համար նոր ակումբ գտնել։

Այդուհանդերձ, այն ակումբները, որոնք հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով, կարծում են, թե նա հեռանալու վերջնական որոշում չունի և հաստատակամ չէ այդ հարցում։

fastnews-ads-banner