Logo

The Athletic. «Տոտենհեմը» բանակցում է «Ման. Սիթիի» հետ

12:28 / 11.08.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինյոյին, հայտնում է The Athletic-ը։

Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցություններ է սկսել «Քաղաքաբնակների» հետ։

«Տոտենհեմը» պատրաստ է 21-ամյա եզրայինի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 50 միլիոն եվրոյով։ Մանկունիական գրանդը չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից, բայց կարող է ընդունել նման շահավետ առաջարկը։

Սավինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 48 խաղում 3 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։

fastnews-ads-banner