Logo

The Guardian. Քեյնը՝ Լևանդովսկիի փոխարեն

18:35 / 12.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լինելու է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, գրում է The Guardian-ը:

Կատալոնական ակումբը մտադիր է հրաժեշտ տալ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և նրա փոխարեն հրավիրել Քեյնին: Անգլիացի հարձակվողի հրաժարագինն այդ ժամանակ կկազմի 65 միլիոն եվրո: Քեյնը նախկինում հայտարարել է, որ մտադիր է մնալ Մյունխենում մինչև պայմանագրի ավարտը, բայց «Բարսելոնայի» հետ տիտղոսներ նվաճելու միտքը կարող է ազդել նրա որոշման վրա:

Հարի Քեյնը 2025/26 մրցաշրջանում 17 խաղում խփել է 23 գոլ:

fastnews-ads-banner