«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում գոլառատ ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։
Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 29-րդ րոպեին ասիստ է կատարել անգոլացի վինգեր Միլսոնին։
Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։
«Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին՝ մրցելով ավստրիական մեկ այլ թիմի` «Հարթբերգի» դեմ։