Logo

Թոմաս Ֆրանկը` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

23:32 / 12.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը գլխավորել է Լոնդոնի «Տոտենհեմը», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

51-ամյա Ֆրանկն ու Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:

Դանիացին 2018 թվականի հոկտեմբերից գլխավորում էր անգլիական «Բրենթֆորդը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Անգելոս Պոստեկոգլուն: Նրա գլխավորությամբ «Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 17-րդ տեղը:

fastnews-ads-banner