Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը պարգևատրվել է մայիսի 18-ին կայացած հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ստացել է նաև առաջնության գլխավոր ռմբարկուի մրցանակը։
Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում Սլովակիայի առաջնության ավարտված մրցաշրջանում 30 խաղում 20 գոլ է խփել ու գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել իր խաղընկեր Դավիդ Ստրելեցի հետ։
Բարսեղյանը «Սլովանի» հետ չորրորդ անգամ անընդմեջ դարձել է երկրի չեմպիոն։