Անի Ամիրաղյանը չկարողացավ նվաճել ITF-ի հովանու ներքո Ծաղկաձորում անցկացված միջազգային մրցաշարի կանանց մենախաղի տիտղոսը։
Եզրափակիչում 31-ամյա թենիսիստուհին է 0-6, 5-7 հաշվով պարտվել է Ռադա Զոլոտարևային (Ռուսաստան, 722-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։
16-ամյա Զոլոտարևան Ծաղկաձորի մրցաշարը հաղթել է երկրորդ տարին անընդմեջ։