Հայաստանի ծանրամարտի կանանց ու տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-ից 21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Հարությունյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը (+ 109 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականում են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Աննա Ամրոյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը, Մարգարիտա Առաքելյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը և Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ + 87կգ):
Այս օրերին Հայաստանի կանանց ու տղամարդկանց թիմերն անցկացնում են վերջին ուսումնամարզական հավաքները: Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանանց ընտրանին` Գյումրիում: