Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) պաշտոնապես հաստատել է բոլոր տարիքային խմբերի՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների համար նոր քաշային կարգերը։ Թարմացումները ուժի մեջ կմտնեմ 2025 թվականի հունիսի 1-ից:
Նախկինում հայտարարված տարբերակի համեմատ՝ կա մեկ փոփոխություն. տղամարդկանց 98 կգ քաշային կարգը փոխարինվել է 94 կգ-ով։ Նույնը վերաբերում է նաև պատանիների երկու քաշային կարգերի` +98 կգ-ի և 98 կգ-ի փոխարեն այժմ +94 կգ և 94 կգ է։
Մեծահասակներ ու երիտասարդներ.
- Կանայք՝ 48, 53, 58, 63, 69, 77, 86, +86 կգ:
- Տղամարդիկ՝ 60, 65, 71, 79, 88, 94, 110, +110 կգ:
Պատանիներ.
- Աղջիկներ՝ 44, 48, 53, 58, 63, 69, 77, +77 կգ:
- Տղաներ՝ 56, 60, 65, 71, 79, 88, 94, +94 կգ:
Նախկինում տղամարդկանց և կանանց համար կար 10-ական քաշային կարգ, այժմ կրճատվել է` դառնալով 8-ական: