Logo

Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

13:21 / 27.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը Overdogs փոդքասթի ժամանակ գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային:

«Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը:

Ավելի վաղ վրացին հայտարարել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնել:

fastnews-ads-banner