Logo

Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի

20:58 / 15.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տոռեն կարիերան կշարունակի «Մալյորկայում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրել։ «Մալյորկան» իսպանացի կիսապաշտպանի տեղափոխության համար վճարել է 5 միլիոն եվրո։ «Բլաուգրանան» կունենա Տոռեին վերադարձնելու իրավունք։

Պաբլո Տոռեն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022թ. հուլիսին, 27 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 ասիստ։

fastnews-ads-banner