Logo

Տորոնտո. Խաչանովի հաղթական մեկնարկը

22:36 / 29.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս եկավ Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։

Կանադայում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթեց Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր, տևեց 1 ժամ 29 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցախաղերը հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner