Logo

Տորոնտո. Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

09:40 / 05.08.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս եկավ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ:

Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակիչում 6-4, 7-6 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Հանդիպումը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևեց 1 ժամ 46 րոպե:

Կիսաեզրափակիչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակիչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության հասավ Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի դեմ խաղում:

Քառորդ եզրափակիչի մյուս 2 դիմակայություններում կհանդիպեն Ալեքս Դե Մինորը և Բեն Շելթոնը, ինչպես նաև Անդրեյ Ռուբլյովը և Թեյլոր Ֆրիցը:

fastnews-ads-banner