Logo

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

00:58 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի եզրափակիչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ եղավ 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի գոլը։

Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության խաղթող։

Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

Եվրոպա լիգա, եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-0 (տեսանյութ)

Բրենան Ջոնսոն, 42

Հանդիպումը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: 

fastnews-ads-banner