«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին.
«Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին հասնելու գործում յուրաքանչյուր մանրուք կարևոր է»,- ասել է պորտուգալացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Հայաստանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 31-ին Ռումինիայում։