Logo

TyC Sports. Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

12:32 / 29.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլացի աստղ Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը:

«Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ:

Աստղային ֆուտբոլիստի վերադարձը հարազատ «Սանթոս» այնպես չի ընթանում, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը հանդարտվեն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մարսելը» երկրորդ տեղն է գրավել Լիգա 1-ում և 2025/26 մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին:

fastnews-ads-banner