Logo

UFC 298. Վոլկանովսկին և Թոփուրիան կշռվել են, կայացել է նաև հայացքների մենամարտը

21:59 / 16.02.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին և Իսպանիան ներկայացնող վրացի Իլյա Թոփուրիան կշռվել են կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտից առաջ:

Երկու մարտիկներն էլ ունեն նույն քաշը՝ 65,54 կգ: Փետրվարի 15-ին էլ կայացել է Վոլկանովսկիի և Թոփուրիայի հայացքների մենամարտը, կողմերը չեն բախվել միմյանց:

UFC 298-ը կանցկացվի փետրվարի 18-ին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում: 

Հիշեցնենք, որ Թոփուրիան օկտագոնում անցկացրել է 14 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Վոլկանովսկին 29 մենամարտում տարել է 26 հաղթանակ, ունի երեք պարտություն:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner