Logo

UFC. Ալբերտ Թադևոսյանի նորամուտը հետաձգվում է

20:59 / 30.05.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Հայ մարտիկ Ալբերտ Թադևոսյանը բժշկական զննումը հաջող չի անցել և այդ պատճառով չի մենամարտի հունիսի 7-ին Նյու Ջերսիում կայանալիք UFC-316 մրցաշարում:

33-ամյա մարտիկը համաձայնել էր փոխարինել հիվանդացած Ուրոշ Մեդիչին և մենամարտել ամերիկացի Հաուս Ուիլյամսի դեմ: Սա Թադևոսյանի նորամուտի մենամարտը պետք է լիներ UFC-ում:

Ամերիկահայ մարտիկը UNF լիգայի չեմպիոն է:

fastnews-ads-banner