Logo

UNFP. Լիգա 1-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

23:21 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP) ներկայացրել է Լիգա 1-ի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Խորհրդանշական հավաքականում երկրի չեմպիոն դարձած «Պարի Սեն-Ժերմենից» ընդգրկվել է միանգամից 9 ֆուտբոլիստ։

UNFP. Լիգա 1-ի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ. Լյուկս Շևալյե («Լիլ»)։

Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Վիլյամ Պաչո, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ. Վիտինյա, Ժոաու Նևեշ (երկուսն էլ` ՊՍԺ), Ռայան Շերկի («Լիոն»)։

Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Բրեդլի Բարկոլա, Ուսման Դեմբելե (բոլորը` ՊՍԺ)։

fastnews-ads-banner