Logo

Վահան Բիչախչյանի` տուգանային հարվածով շքեղ գոլը

00:43 / 03.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնի» կազմում տպավորիչ գոլ է խփել:

25-ամյա ֆուտբոլիստը Լյուբլինի «Մոտորի» դեմ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղում փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին և 17 րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել 2-3: Այնուամենայնիվ, րոպեներ անց տանտերերը ևս մեկ գոլ են խփել ու վստահ հաղթանակի հասել 4-2 հաշվով:

«Պոգոնը» 22 միավորով 6-րդն է, «Մոտորը»` 18 միավորով 10-րդը:

Լեհաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Մոտոր» - «Պոգոն»` 4-2

Միխալ Կրոլ, 8, 38, Սամուել Մրաժ, 28, Մբայե Նդիայե, 75 - Կամիլ Գրոսիցկի, 37, Վահան Բիչախչյան, 63

fastnews-ads-banner