«Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի հաղթական հանդիպումից հետո «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը հետխաղյա հարցազրույցում պատասխանել է Թեո Ուոլքոթի՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վերաբերյալ հարցին:
- Խաղից առաջ հանդիպե՞լ եք Տրենտին կամ խաղից հետո ծրագրո՞ւմ եք հանդիպել:
- Ո՛չ:
🎙️ "Did you see Trent before the match or planned to do so?"
— george (@StokeyyG2) November 4, 2025
Van Dijk: "No."
Simple as by Virgil. pic.twitter.com/PeJ0eQzYSI
Վան Դեյկը խոսել է նաև քննադատությունների մասին՝ «խայթելով» Ուեյն Ռունիին. «Երբ 2-3 անհաջող հանդիպում ես անցկացնում, քննադատություններն անձրևի պես գալիս են: Խնդիրն այն է, որ մեր օրերում բոլորը կարող են կարծիք արտահայտել, կան շատ հարթակներ՝ քննադատություններ անելու համար, և այն նախկին ֆուտբոլիստները, որոնք բարձր մակարդակով են խաղացել, չպետք է մոռանան, որ իրենք էլ ունեցել են ծանր ժամանակներ»,- ասել է նիդերլանդցին:
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


