Logo

Վան'տ Սխիպ. «Պետք է մրցունակ լինենք ԱԱ-2026-ի ընտրական խմբում, որպեսզի հավակնենք ուղեգրի»

22:35 / 28.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում խոսել է առաջիկա նպատակների մասին:

«Փետրվարի վերջին զանգ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Կառուցողական զրույց ունեցանք: Բարդ ժամանակներ էին իմ կյանքում, որոշել էի ժամանակավորապես հանգստանալ ֆուտբոլից, բայց այս առաջարկը լավ հնարավորություն էր վերադառնալու համար:

Իմ գլխավոր նպատակը նոր ավյուն, նոր մոտիվացիա բերելն է Հայաստանի ազգային հավաքական, որն այժմ խնդիրներ ունի:

Մեզ համար առաջնայինն աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլն է: Պետք է մրցունակ լինենք մեր ընտրական խմբում: Պորտուգալիան գլխավոր ֆավորիտն է խմբում: Եթե մրցունակ լինենք, հնարավորություն կունենանք ուղեգիր նվաճելու:

Հավաքականը խնդիրներ ունի, իմ մարզչական շտաբի նպատակը ֆուտբոլիստների խաղամակարդակը բարձրացնելն է, որպեսզի հնարավորություն ունենանք պայքարելու աշխարհի առաջնության ուղեգրի համար»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Վան'տ Սխիպը` Ռանոսի մասին. «Պետք է ուրախ լինի, որ չորս ամսում 30 րոպե խաղալուց հետո հրավիրվել է հավաքական»

Վան'տ Սխիպ. «Խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր, մեր նպատակը բոլորին մեկ մարմին դարձնելն է»

fastnews-ads-banner