Logo

Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

21:32 / 28.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Վարդան Մինասյանը հեռացել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբից հեռացել են նաև Մինասյանի օգնականներ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն։

51-ամյա Մինասյանն «Արարատ-Արմենիան» կարիերայում երկրորդ անգամ գլխավորել էր 2023թ. հուլիսին։ Նա երևանցիներին մարզել է նաև 2018-2020թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 153 խաղում 96 հաղթանակ է տարել, գրանցել 27 ոչ-ոքի, կրել 30 պարտություն։

«Արարատ-Արմենիան» Մինասյանի օրոք երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ` գավաթակիր։

fastnews-ads-banner