Logo

«Վերջին խաղը». Գառնաչոյի ընկերուհու հրապարակումը

16:45 / 25.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոյի ընկերուհին՝ Էվա Գարսիան, Ինստագրամի Stories բաժնում հրապարակում է արել՝ ըստ ամենայնի ակնարկելով 20-ամյա խաղացողի հեռանալը մանկունիական ակումբից:

«Վերջին խաղը»,- գրել է Գարսիան «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստի լուսանկարին կից: Գառնաչոյի ընկերուհին օգտագործել է լաց լինելու, սրտի ու աստղերի էմոջիներ:

Հնարավոր է՝ Էվա Գարսիան նկատի է ունեցել մրցաշրջանի վերջին խաղը: Այդուհանդերձ, նախօրեին The Athletic-ը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն իր խաղացողներին հայտնել է, որ մնալու է ակումբում, իսկ Գառնաչոյին ասել է, որ նա տեղ չունի թիմում: Այս համատեքստում Գառնաչոյի ընկերուհու հրապարակումը, մեծ հավանականությամբ, վերաբերում է ոչ թե մրցաշրջանի, այլ ակումբում վերջին խաղին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, կընդունի «Ասթոն Վիլային»: Խաղը կհեռարձակվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner