Logo

«Վիլյառեալը» վերջին տուրում գոլառատ խաղում հաղթեց Կապառոսի «Սևիլիային»

20:17 / 25.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 4-2 հաշվով հաղթեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած «Սևիլիային»։

«Դեղին սուզանավը» 70 միավորով գրավեց 5-րդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Անդալուզյան ակումբը 41 միավորով 17-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր

«Վիլյառեալ» - «Սևիլիա»` 4-2 (տեսանյութ)

Յերեմի Պինո, 4, Պապե Գույե, 8, 53, Ալեք Բաենա, 39 - Ջիբրիլ Սոու, 29, Ռամոն Մարտինես, 85

fastnews-ads-banner