Logo

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի». COPE-ի լրագրող

15:00 / 16.07.2025Ֆուտբոլ
null

Լրագրող Ռոբերտո Մորալեսը COPE-ի եթերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ու թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև նոր պայմանագրի վերաբերյալ տարաձայնությունը:

Վինին ցանկանում է ֆինանսական պայմանների բարելավում, իսկ «Ռեալը» որոշել է, որ բրազիլացին չի վաստակի այնքան, որքան Կիլիան Մբապեն:

«Երբ Վինիսիուսը կարծեց, թե ինքը «Ոսկե գնդակի» հաղթողն է, գրեթե կասկած չկար, որ հենց նա էր նախաձեռնել նոր պայմանագրի հարցը և կարող էր պահանջել մի շարք պայմանների կատարում։

Բայց հիմա իրավիճակը տարբեր է։ Վինիսիուսի անկումը նախորդ մրցաշրջանում ստիպեց «Ռեալին» կենտրոնանալ Մբապեի առաջընթացի վրա։ Հիմա «Ռեալը» պետք է լինի ժամանակը վերահսկողը, պայմանները թելադրողը։

Վինիսիուսի հեռանալը չի համարվի այնքան դրամատիկ, որքան կլիներ երկու տարի առաջ։ Այս իրավիճակում Վինիսիուսի հեռանալն ակումբի համար խնդիր չի լինի»,- ասել է Մորալեսը։

2024/25 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 58 խաղի, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի և ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի համաձայն՝ Վինիսիուսի տրանսֆերային արժեքը 170 միլիոն եվրո է։

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner