Logo

Վիտինյա. «Անհավանական կլինի, եթե «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնամ»

14:22 / 09.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան խոսել է «Ոսկե գնդակի» մասին, հաղորդում է A Bola-ն.

«Բոլորը երազում են այդ մրցանակի մասին։ Անհավանական կլինի, եթե «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնամ։

Կարծում եմ` բոլորից շատ «Ոսկե գնդակին» արժանի է Ուսման Դեմբելեն, բայց հիասքանչ հաջողություն կլինի, եթե մրցանակը ես ստանամ։

Դեմբելեն այն ֆուտբոլիստն է, որը նախորդ մրցաշրջանում մեզ տիտղոսներ պարգևեց։ Նա այն քչերից է, որն արժանի է մրցանակին»,- ասել է Վիտինյան։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում:

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner