Logo

Վլադիմիր Բրագին. «Ծաղկաձորի հավաքը չի կայացել, քանի որ Հայաստանը զենք ներմուծելու թույլտվություն չի տվել»

19:12 / 25.08.2025Ձմեռային մարզաձևեր
null

Բիաթլոնի Ռուսաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Բրագինը հայտարարել է, որ թիմի հուլիսյան ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում չեղարկվել է, քանի որ Հայաստանը զենք ներմուծելու թույլտվություն չի տվել, հաղորդում է РБ Спорт-ը:

«Ծաղկաձորում հուլիսյան ուսումնամարզական հավաքը չեղարկվել է, քանի որ հայկական կողմը զենք ներմուծելու թույլտվություն չի տվել, ուստի մենք ուսումնամարզական հավաքն անցկացրինք Տյումենում, ևս մեկը՝ Սոչիում»,- ասել է ռուս մասնագետը:

fastnews-ads-banner