Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարներից Վլադիմիր Հակոբյանը դարձել է ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։
Մրցաշարում 53-ամյա գրոսմայստերը վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել երկրորդ տեղը։ Նա մասնակիցներից միակն էր, որ 9 պարտիաներում անպարտելի է մնացել։
5,5 միավոր է հավաքել նաև մրցաշարի հաղթող Ալեքսանդր Ֆիշբեյնը։
Հակոբյանը 2006, 2008 և 2012թթ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել է շախմատի համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն։


